Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կիրսան Իլյումժինով. Շախմատում Հայաստանի հաջողությունները հետևողական աշխատանքի արդյունք են

$
0
0

Պատահական չէ, որ Հայաստանը` այս փոքր երկիրը, երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադայի հաղթող, հայտարարել է ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը` Երևանում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողության ժամանակ:

 

Նրա ասելով, նաև մեծ նվաճում է, որ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի երկրորդ տողում է: «Կարևոր է, որ Հայաստանում շախմատը համարվում է ազգային խաղ: Պատահական չէ նաև այն, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը շախմատը ներառել է դպրոցական ծրագրում` որպես դասավանդվող առարկա: Ահա այս ամենը միասին նպաստում է Հայաստանի հավաքականի հաջող ելույթներին», - հայտարարել է ՖԻԴԵ-ի ղեկավարը:

 

Առաջնությունն անցկացվում է մարտի 2-15-ը: Մրցաշարում հաղթողը կստանա 160 հազար եվրո գումար: Բացման արարողության ընթացքում ցուցադրվել է Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև` շախմատային ներկայացում: Այս տարի կլրանար  աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85 տարին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles