Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով

$
0
0
Արմինֆո.Պատերազմի վերսկսման մշտական վտանգը Հայաստանի քաղաքացիների միգացիայի հիմնական պատճառն է: Այս մասին Հայ Ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:   Նա գտնում է, որ 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարա­բաղ­յան ստատուս-քվոն պահպանելու և հարյուր տարի էլ շրջափա­կումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Նրա կարծիքով, որ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարևորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճա­կում, նշել է նա։   Ըստ առաջին նախագահի, բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վի­ճա­կի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամար­տու­թյան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավո­րումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու­թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ «Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերություն­ները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգա­վորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազ­գայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տար­բե­րակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։   Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգ­լիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կար­գավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշ­տու­թյունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակեր­պու­թյան կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինք­նավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաև նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սա­դա­թը և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայ­ման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժ­ման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգա­վորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտե­րու­թյուններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։  «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապա­ցուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կա­րիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատե­րազ­մը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետևանք­ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երևույթ չէ, և այդ առթիվ ամենևին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջև, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Իրա­քից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաի­նայից և մի շարք այլ երկրներից»նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։   Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալ­ված կլինի, եթե իր ելույթի հաշտարար ոգին և հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի ևս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ «Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը»,-ասել է առաջին նախագահը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles