Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերգեյ Գրինյաև. Հայաստանին ընդամենն անհրաժեշտ է գիտակցել Ռուսաստանի պատասխանատու և խիստ անհրաժեշտ գործընկերոջ իր տեղը

$
0
0

 

Վերջերս Մոսկվայում Ձեր մասնակցությամբ կայացած կլոր սեղանի արդյունքների համաձայն`նվիրված ռուսական բանակի սպառազինման խնդիրներին, վերջինիս մասնակիցները հանգել են եզրակացության, որ Ռուսաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքն ահաբեկչական պատերազմն է: Ի՞նչ նախադրյալներ կան նման եզրահանգման համար:

 

Այսօր աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական և ռազմա-ստրատեգիական իրավիճակը ստիպում է վերանայել պետության պաշտպանության նկատմամբ վերաբերմունքը: Ահաբեկչական սպառնալիքի աճը, Մերձավոր Արևելքում, ամենից առաջ`Սիրիայում, վերջին իրադարձությունները և շատ այլ խնդիրներ օրակարգային են դարձնում երկրի զինված ուժերն անհրաժեշտ միջոցներով ապահովման անհրաժեշտությունը`իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման նպատակով: Վերջին քսան տարում  ՌԴ ԶՈՒ վերազինման գործում լուրջ ձախողում էր դիտվում: Միայն վերջին տարիներին իրավիճակն սկսել է շտկվել, բայց դեռ շատ բան կա անելու համաշխարհային ասպարեզումն ուժերի հավասարակաշռման համար: Միաժամանակ պետք է հիշել, որ այսօր զինված ուժերի բյուջեն նախատեսվում է ծախսել ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների գնման, այլ ամենից առաջ` ենթակառուցվածքի վերստեղծման վրա:

 

ԱՄՆ-ը և Ռուսաստանը երկու ՙժնևների՚ արդյունքներով համաձայնության են հանգել որոշակի հարցերում, մասնավորապես`Սիրիայի և Իրանի: Կարելի՞ է արդյոք այսօր խոսել պայմանավորվածությունների առկայության մասին, ինչը թույլ է տալիս  կարգավորել երկու գերտերությունների տարածաշրջանային քաղաքականությունը:

 

Ցավոք, ես այդքան լուրջ չէի վերաբերի ձեռք բերված պայմանավորվածություններին:  Պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հակված չէ փոխզիջումների, և մեծամասամբ հասնում է իր սկզբնական նպատակներին, նույնիսկ եթե միջանկյալ փուլերում ստիպված է լինում ժամանակավորապես նահանջել: Այդպես է նաև Սիրիայի շուրջ բանակցությունների հարցում. իրավիճակը դիվանագիտական ուղիներով փակուղի է մտցվում, իսկ Վաշինգտոնը չի դադարում կրկնել, որ Դամասկոսի նկատմամբ ռազմական գործողությունների ծրագրերն ուժի մեջ են մնում: Ինչ վերաբերում է Թեհրանին, այստեղ Վաշինգտոնը հույսը դրել է ներքին իրավիճակի սրման վրա:  Այս առումով Սիրիայի և Իրանի առնչությամբ ռազմավարական ծրագրերը չեն փոխվել, փոխվել են միայն դրանց ձեռքբերման միջոցները: Այդ պատճառով այստեղ լուրջ գործընկերության և Ռուսաստանի`որպես գործընկերոջ, դերի մասին խոսելու հարկ չկա:

 

Ինչո՞վ է պայմանավորված միջուկային խնդրի շուրջ ՙվեցյակի՚ հետ Թեհրանի համաձայնագրերի առնչությամբ Իսրայելի վառ արտահայտված հոռետեսությունը:

 

Իսրայելի ներկայիս դիրքորոշումը բխում է անխախտ նորմայից. զանգվածային ոչնչացման զենք տարածաշրջանում պետք է լինի միայն այդ երկրի մոտ: Վերջին տարիներին դիվանագիտական նուրբ խաղի միջոցով Իսրայելը հասել է այն բանին, որ զանգվածային ոչնչացման իրենց զենքից զրկվել են Իրաքը և Սիրիան: Հերթը Թեհրանին է: Մասնավորապես` Թեհրանի առնչությամբ արդեն ընդունվել է վերջինիս կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունն իսկ բացառելու ռազմավարական որոշում, և այդ խնդիրն իրականացվելու է ցանկացած միջոցով` թեկուզ սկզբնական փուլում դիվանագիտական և տնտեսական լծակների օգտագործմամբ: Այս հարցում իրավիճակը շատ նման է Սիրիայի առնչությամբ ժնևյան բանակցություններին:

 

Համաչա՞փ են արդյոք Արևմուտքի և Ռուսաստանի ջանքերն Ուկրաինայի համար պայքարում: Ինչպիսի՞ն է ՙմայդանի՚ ավարտի Ձեր սցենարը:

 

Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք քաղաքական պայմաններ չի դրել վարկային պարտավորությունների կատարման համար: Դա արտաքին քաղաքական գործընկերների հետ Մոսկվայի փոխհարաբերությունների սկզբունքային տարբերությունն է: Ինչ վերաբերում է Արևմուտքին, այստեղ առաջին պլան է մղվում հենց քաղաքական կողմը: Այն, ինչի հանգեցրեց նման քաղաքականությունը, մենք բոլորս տեսանք վերջին օրերին Կիևի օրինակով` հարյուրի հասնող զոհեր ու շուրջ հազար վիրավորներ: Ցավոք, Կիևի իշխանությունները պատրաստ չէին անվտանգության նոր սպառնալիքներին հակազդմանը, որոնք երկիր են եկել Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից: Կիևի իշխանությունները չկարողացան ապահովել իրադրության գնահատման անհրաժեշտ մակարդակ, և ամեն անգամ ընդունում էին կանխավ պարտվողական որոշում`վատթարացնելով իրենց համար առանց այդ էլ բարդ իրավիճակը: Կիևի սխալների թվում են` եվրոպական Խարտիայի ստորագրման ձգձգումը և դրա հիմնական դրույթների մասին չիրազեկումը, ներքին զորքերի անպաշտպան զինվորներին զինված ջարդարարների դեմ հանելը, բանդիտների հետ բանակցությունները, որոնք վկայում են իշխանության թուլության ու կամքի բացակայության մասին: Իշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, առավել ևս` զենքվ, պետք է զենքով էլ կասեցվի:Հակառակ դեպքում պետականության մասին նույնիսկ խոսելը բարդ է: Կիևում մենք ականատես եղանք պետական ապարատի ու պաշտոնյաների աշխատանքի լիակատար ձախողման, ովքեր մտահոգված էին միայն սեփական անվտանգությամբ և Արևմուտքում հանգիստ կյանքի հնարավորությամբ:

 

Ի՞նչ երկրներ կհայտնվեն Կրեմլի վերաինտեգրման ծրագրերի ուշադրության կենտրոնում` Ուկրաինայի համար պայքարում վերջինիս հաղթանակի դեպքում:

 

Այսօր Կրեմլի կողմից իրականացվող վերաինտեգրման քաղաքականությունում որևէ ՙկանչ՚ չկա: Հիմա  ինչ-որ մեկին, հակառակ իր կամքի, ներքաշելու ժամանակները չեն:

Այսօրվա Ռուսաստանն ուրիշ է: Մոսկվան պատրաստ է օգնել, բայց միայն փոխշահավետ հիմունքով: Եթե  գործընկերներից մեկը պատրաստ է ինչ-որ բան առաջարկել Ռուսաստանին, և այդ ինչ-որ բանը հետաքրքրի Մոսկվային, ապա համացեք Մքսային միություն, և միասին կդիմակայենք արտաքին սպառնալիքներին: Առաջարկելու բան չկա կամ Մոսկվան հարկավոր է բացառապես որպես կթան կով, նման գործընկերներ այսօր մեզ պետք չեն:

 

Հայաստանում լուրջ մտավախություններ կան ՄՄ-ին անդամակցության արդյունքում հանրապետություն ներմուծվող մի շարք ապրանքների գների աճի առնչությամբ: Ձեր կարծիքով, արդյո՞ք ռազմաքաղաքական արտոնությունները կարող են փոխհատուցել  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման`ոչ միանշանական տնտեսական հեռանկարները:

 

Խորապես համոզված եմ, որ Հայաստանը կարող է և պետք է իր տեղը գտնի այսօր Եվրասիական մայրացամաքում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում: Մասնավորապես հազարամյա փորձը և ավանդույթներն այսօր պետք է այն կողմնորոշիչը լինեն, որը ճիշտ ուղղությամբ կտանի երկիրը: Այս իրավիճակում պետք է միասին գործել`չառաջնորդվելով միայն դաշնակցային հարաբերությունների սպառողական կողմով` ՙքանի որ դաշնակիցներ ենք, ինչ-որ բան տվեք ավելի էժան՚: Այս պահին ռազմա-ստրատեգիական գործընկերությունն իրականում կարող է որոշակի ՙբոնուս՚ լինել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում: Ռուսաստանի և Հայաստանի ռազմական ներուժը թույլ է տալիս պահպանել ուժերի հավասարակաշռությունը տարածաշրջանում և որոշակի կայունություն պահպանել: Այնուամենայնիվ, միայն դա չի կարող համագործակցության հիմք ապահովել երկարաժամկետ հեռանկարում. հարկավոր են, այդ թվում` տնտեսական շարժառիթներ: Իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունում Երևանի հեռանկարներն ակնհայտ են, ըստ որում` անկախ Մաքսային միությունից: Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ մեր ժողովուրդներին Արևմուտքում ոչ ոք չի սպասում: Այսօր Արևմուտքին  ձեռնտու է մշտական հակամարտությունը, երբ թե’ Ռուսաստանում, թե’ Հայաստանում, թե’ Բելառուսում և թե’ Ուկրաինայում  մարդիկ կսպանեն միմյանց` չմտածելով տնտեսության մասին:

 

ՄՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցությունը, Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները, Հայաստանում ռազմական  ներկայության ամրապնդումը հանգեցրել են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի զգալի ամրապնդմանը: Արդյո՞ք դա կարող է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:

 

Այո, կարծում եմ, որ կայունության երաշխիքը ցանկացած տարածաշրջանում վեճերի բացակայությունն է, այդ թվում` տարածքային: Ռուսաստանի վերադարձն ընդհանուր առմամբ դրական կանդրադառնա Հարավային Կովկասի անվտանգության և զարգացման վրա: Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է դառնա գերակա խնդիրներից մեկը կովկասյան տարածաշրջանի կայունության համար: Այս առնչությամբ ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի դիրքորոշման որոշակի փոփոխությունների վրա` կապված Սիրիայում Ռուսաստանի կոշտ դիրքորոշման հետ: Անկարան արդեն նահանջի ուղիներ է փնտրում, ինչը թույլ կտա իրեն Մոսկվայի հետ ընդունելի հարաբերություններ պահպանել: Այս պայմաններում, եթե Մոսկվայի հետևողական քաղաքականությունը տարածաշրջանում պահպանվի, և դրա համար կան բոլոր նախադրյալները, իրավիճակը Կովկասում պակաս լարված կլինի: 

 

Արդյո՞ք այսօր Հայաստանն արդյունավետ է օգտագործում իր աշխարհագրական դիրքը: Թվարկեք բաց թողնված հնարավորությունները, եթե այդպիսիք, Ձեր կարծիքով, կան:

 

Հայաստանն այսօր լիակատար չափով չի օգտագործում իր ունեցած առավելությունները:

Բանը նույնիսկ վերջինիս աշխարհագրական առավելության մեջ չէ: Այսօր մենք խոսում ենք նոր` տեղեկատվական հանրության ստեղծման մասին, որի հիմքը Ցանցն է, երբ հատուկ նշանակություն են ձեռք բերում ոչ թե նյութական, այլ տեղեկատվական հոսքերը: Այս առումով հայ ժողովուրդը Սփյուռքի իր եզակի ցանցային կառույցներով բնականոն կերպով տեղավորվում Նոր աշխարհում: Մաքսային միության ոչ մի երկիր նման եզակի կառույցի չի տիրապետում: Այդ իսկ պատճառով Երևանին այսօր անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի տնտեսության ոչ նյութական ճյուղերի զարգացումը, ինչն ընդհանուր առմամբ բնորոշ է համաշխարհային տնտեսության ներկայիս դինամիկային: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Հայաստանը ՄՄ միակ երկիրն է, որը պատրաստ է ցանցային տեղեկատվական հանրության նոր իրողությունների ընկալմանը: Այս առումով Հայաստանը կարող է Միության առաջատարը դառնալ` ճիշտ ուղղություն հաղորդելով վերջինիս զարգացմանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles