Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի բնակչության բնական աճը 2013 թվականին 14.8 հազարից կրճատվել է մինչև 14.6 հազար

$
0
0

 Գայանե Իսահակյան.կետով: Ընդհանուր առմամբ, երկրում անցյալ տարի ծնվել է 22 հազար 200 տղա եւ 19 հազար 570 աղջիկ:

 

2013 թվականին Հայաստանում արձանագրվել է մահվան 27 հազ.165 դեպք, որից 13 հազար 886-ը տեղի է ունեցել տղամարդկանց, իսկ 13 հազար 279 - ը կանանց հետ: Անցյալ տարի մահվան դեպքերի թիվը 2012 թվականի համմատ կրճատվել է 1.6%: Մահացության գործակիցը տարեկան կտրվածքով ավելացել է 0.1 տոկոսային կետով, կազմելով 9 պրոմիլե:

 

Ընդ որում, մանկական մահացութունը երկրում 2013 թվականին (մինչև 1 տարի) 1,000 մարդու հաշվարկով, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9.8 պրոմիլե (2012-ի 10.8-ի համեմատ): Մասնավորապես,անցյալ տարի Հայաստանում մահացել է մինչև 1 տարեկան 411 երեխա, 2012-ի 458 –ի համեմատ: Մինչև 5 տարեկաննների մեջ մանկական մահացությումը կազմել է 11.1 պրոմիլե, 2012-ի 12.1 պրոմիլեի համեմատ: Այդ տարիքում երկրում մահացել է 463 երեխա, 2012-ի 515-ի համեմատ:

 

Ըստ վիճակագրության, ծնունդների թիվը Հայաստանում 2013 թվականին գերազանցել է մահացածների թիվը 1.5 անգամ, իսկ բնական աճը բնակչության յուրաքանչյուր 1000 մարդու կտրվածքով կազմել է 4.8 պրոմիլե (կամ 14 հազար 605 մարդ), 2012-ի 4.9 պրոմիլեի (կամ 14 հազար 819 մարդ) համեմատ:

 

Ըստ վիճակագրության, Հայաստանի բնակչության միջին տարիքը կազմում է 36.2 տարի, ընդ որում, միջին տարիքը տղամարդկանց մոտ կազմում է  34.5 տարի, իսկ կանանց մոտ այն կազմում է 37.8 տարի: Կյանքի սպասվող միջին տևողությունը Հայաստանում կազմում է 74.3 տարի, ընդ որում, տղամարդկանց մոտ` 70.9 տարի, իսկ կանանց մոտ`77.5 տարի:

 

Հայաստանի բնակչությունը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 3 մլն 17 հազար 400 մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 0.8 % կամ 23.6 հազար մարդով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles