Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գործնական գիտելիքներ եվ հմտություններ փորձառու մասնագետների կողմից․ բուհերում դասախոսում են «Ռոստելեկոմի»  աշխատակիցները

$
0
0
Արմինֆո. Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։ Ընկերության ղեկավար անձնակազմի մասնագետների կողմից դասախոսությունների ընթացքում ուսանողներին ներկայացվում են բիզնես միջավայրում կիրառվող արդի լուծումները, տեսություն-գործնական անցումներն ու ժամանակակից զարգացումները: Ուսանողների հետ քննարկվող թեմաները ներառում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ուղղություններ՝ ցանցեր և ցանցային տեխնոլոգիաներ, թվային տեխնոլոգիաներ և կապի օպտիկական գծեր, այնպես էլ մի շարք այնպիսի  կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ անձնակազմի համալրումը, հարցազրույցներին ճիշտ ներկայանալը, աշխատանքի իրավունքը, PR-ը և կոմունիկացիաները, վաճառքը և սպասարկումը, մարքեթինգը և այլն: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ուսուցում-քննարկումներ Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում: Առաջիկայում դասախոսություններ են նախատեսվում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Երևանի պետական ճարտարապետաշինարարական  համալսարաններում։ Նախագծի շուրջ ընկերությունը համագործակցում է հայաստանյան 10 բուհերի հետ՝ առավել հասանելի դարձնելով գործնական գիտելիքները ուսանողներին։

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles