Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայացք Մոսկվայից. Կոնսերվատիվ Ամերիկայի հետ Մոսկվայի համար շանս է առաջանում

$
0
0
Արմինֆո. Կոնսերվատիվ Ամերիկայի հետ Մոսկվայի համար շանս է առաջանում, գտնում է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:   ԱՄՆ նախագահական ընտրությունների  վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է ընտրիչների 276  ձայն, մինչդեռ Հիլարի Քլինթոնը՝ ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, նրա մրցակցի օգտին՝ 55,8 մլն: Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին:  «Դա, իհարկե, շատ թույլ շանս է, բայց փորձել օգտագործել այն, իհարկե, պետք է: Կարծում եմ, որ այսօր հույս է առաջացել Նահանգների հետ եթե ոչ դաշնակցային հարաբերությունների ստեղծման, ապա գոնե այդ հարաբերությունններն իրականության դաշտ տեղափոխելու՝ ավելորդ էմոցիաները և հիստերիաները բացառող սթափ հաշվարկի հիման վրա»,- նշել է նա:   Նշելով, որ Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի երկարատև առճակատումը ոչ մի կերպ Մոսկվայի շահերից չի բխում՝ վերլուծաբանն ընդգծել է, որ Թրամփի հաղթանակի առնչությամբ խորը քաղաքական եզրակացություններ անել դեռ վաղ է:  «ԱՄՆ-ում բազմիցս հնարավորություն եմ ունեցել համոզվելու այլ՝ ավելի պահպանողական, «համաշխարհային դեմինտերնի» վերացական գաղափարներին չհակված Ամերիկայի առկայության մեջ: Եվ բոլոր այդ մարդկանց՝ ուսուցիչներին, գործարարներին, զինվորականներին և այլոց, վաղուց դուր չէր գալիս իշխանությունների ամբարտավանությունը, նրանց պոլիտկոռեկտությունը, ավանդական արժեքների ոտնահարումը: Եվ Դոնալդ Թրամփի հաղթանակն այդ ընտրություններում խորհրդանշում է նրանց իսկ հաղթանակը»,- ամփոփել է վերլուծաբանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles