Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արցախի խորհրդարանը հրապարակել է Սահմանադրության նախագիծը

$
0
0
Արմինֆո.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:  «Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝  ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:   Համաձայն սահմանված կարգի՝ ԼՂՀ նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների ևս մեկ փուլ: Սահմանադրության նախագծի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles