Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը աջակցում է ղարաբաղյան հակամարտության՝  բանակցությունների միջոցով կարգավորմանը

$
0
0
Արմինֆո. ԱՄՆ-ը աջակցում է ղարաբաղյան հակամարտության՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը:   Ինչպես հաղորդվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրուդոն՝ մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերիի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ այժմ չի դիտվում հիմնախնդրի կարգավորման հնարավորություն, նախևառաջ, որովհետև ՙԱդրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատրաստ չեն՚:   Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են ակտիվորեն փոխգործակցել կողմերի հետ:   ՙՄենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, կիսում ենք ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերների դիրքորոշումը, ըստ որի՝ արդար կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որը ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքը ՚,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:   Նա նաև նշել է, որ խաղաղության ապահովման համար պատասխանատվություն են կրում երկու երկրների առաջնորդները:   ՙԵվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման կարևորությունը՚,- ասել է Թրուդոն:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles