Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց

$
0
0
Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիրե կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները.   Որոշել է.   1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:   2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:   3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչեւ կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:   4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբիե) հետ քննարկումների արդյունքում: Այս մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագիրե կուսակցության Վարչության հայտարարության մեջ:   Նշենք, որ  «Քաղաքացիական պայմանագիրը՚ ՏԻՄ ընտրություններում շատ ցածր արդյունքներ է գրանցել: ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles