Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վ. Բաբայանի ,նախագահի տեղակալներ Գ.Սարոյանի և Ա.Խաչատրյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ի.Վոլինկինի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայությունից, քննարկվել են հայ-ռուսական փոխհամագործակցության արդիական կարևորագույն հարցեր ,Հայաստանի ԵՏՄ անդամակցության դրական կողմերի և հեռանկարների վերաբերյալ։ Քննարկվել են նաև ներքաղաքական օրակարգի հետ կապված հարցեր։ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Ռուսաստանի դեսպան Ի.Վոլինկինին ներկայացրել է իր քաղաքական ծրագրի հիմնական դրույթները։
↧