Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

$
0
0
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նախագծի համաձայն՝ քվեարկած քաղաքացիների ցուցակները կհրապարակվեն: Բացառություն են կազմում զորամասերում, բանտերում, քննչական մեկուսարաններում քվեարկածների ցուցակները: Բացի այդ, ընտրատեղամասերում տեսանկարահանման իրականացումը կհանձնարարվի անկախ ընկերության, որը կընտրվի պետական մրցույթով և նկարահանում ու օնլայն հեռարձակում կատարելու թույլտվություն կստանա ԿԸՀ-ից: Սպասվում է, որ նախագիծը կքննարկվի խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին: Նշենք, որ սեպտեմբերի իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի  բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, կեղծարարության վերաբերյալ  կեղծ վկայության համար պատժի խստացման մասով ուղղումներ Քրեական օրենսգրքում, ձայների վերահաշվարկի և արդյունքների բողոքարկման ժամկետների ավելացում, ինչպես նաև քվեարկության ընթացքում ընտրատեղամասերից առցանց հեռարձակման ապահովում: Ընտրական գործընթացների նկատմամբ վերաահսկողության լրացուցիչ մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ էր 9 մլն դոլար, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով,  գտնվել է ԵՄ, ԱՄՆ և այլ դոնոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles