Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նալբանդյանը ՄԱԿ-ում նշել է Հայաստանի ձեռքբերումները երկրի անկախության 25 տարիների ընթացքում

$
0
0
Արմինֆո.  Իր անկախության 25 տարիներին Հայաստանում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ազամբլեայի 71-րդ նստաշրջանում:   Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ դեռևս առկա են մարտահրավերներ: Նրա խոսքով, սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014-2025 թվականների համար Հայաստանի Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում: Միաժամանակ, Հայաստանի կառավարության կողմից, նշել է նա, տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը: «Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ»,-հայտարարել է նա: Այդ համատեքստում Նալբանդյանը հիշեցրել է, որ անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ, ինչը ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles