Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

$
0
0
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարթակներում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպումների նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված քննարկումների շարունակումն է:  «Հանդիպումների ընթացքում մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացրել Վիեննայի (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016 թվականի հունիս) գագաթաժողովներում կայացված որոշումների իրագործմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել բանակցություններում առաջընթացի հասնելու համար և նպաստել հակամարտության կարգավորմանը: Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել այն առաջարկությունների շուրջ, որոնք կողմերը կարող են քննարկել: Հարմար ժամանակ մեր կառավարությունները պատրաստ են ևս մեկ հանդիպում անցկացնել երկու երկրների նախագահների կամ արտգործնախարարների միջև: Բացի այդ, մենք ծրագրում ենք ամենամոտ ժամանակներս տարածաշրջան այցելել», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։ Նույն օրը համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են անցկացվել հաշտության գործընթացի արագացման և բանակցությունների արդյունավետության շուրջ: Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի վերջին սադրանքները» նպատակ ունեն վիժեցնելու բանակցությունների գործընթացը:   Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: Այդ հանդիպումներից հետո Ֆրանսիան պատրաստակամություն էր հյայտնել կազմակերպելու հակամատրության կարգավորմանը նպատակաուղղված հերթական հանդիպումը, որը, սակայն, այդպես էլ չկազմակերպվեց:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles