Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀԿ-ն «Եդինայա Ռոսիային» շնորհավորել է Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

$
0
0
Արմինֆո. Ռուսաստանի  յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական ստանդարտներին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀԱՊԿ պատգամավորական դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:   Նրա ասելով, ընտրական գործընթացներն անցել են մրցակցային պայքարի պայմաններում, առանձնապես բողոքներ չկան: «Սանկրտ Պետերբուրգում ուղիղ հեռարձակում է իրականացվել բոլոր ընտրատեղամասերից», - նշել է նա: Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` Շարմազանովն ընդգծել է, որ դրանք կանխատեսելի էին: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատոր դիրք էր զբաղեցնում այդ ընտրություններում: Մենք ճանաչում ենք այդ ընտրությունների արդյունքները, արձանագրություններն ստորագրվել են: Եվ ես անձամբ  իմ և Հայաստանում կառավարող ՀՀԿ կղմից շնորհավորում են «եդինոռոսցիներին» հաղթանակի կապակցությամբ», - նշել է Շարմազանեվը:   Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Ռուսաստանում յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է ընտրողների 54,16%-ը:   ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցնում են խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի համամասնական ընտրակարգով,  225-ը` մեծամասնական ընտրակարգով:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles