ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցությունը կրկին կգլխավորի Ռուբեն Հակոբյանը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը խորհրդարանից, քարտուղար է նշանակվել Թևան Պողոսյանը, ով վերջերս հայտարարել էր մանդատը վայր դնելու մտադրության մասին, իսկ հետո մտափոխվել է: Նշենք, որ խմբակցությունում փոփոխությունները կապված են խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի`Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին մասնակցելու հետ: