Արմինֆո. Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ՆԱՏՕ-ն հարգում է վերջինիս՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին՚ թեմայով համաժողովի բացման ժամանակ:
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքն, այնուամենայնիվ, Հայաստանի հետ մի շարք ծրագրեր ունի: «Մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Ակնկալում ենք նաև, որ կլինեն ամենամյա զորավարժություններ, որոնց կմասնակցի Հայաստանը ՚,- նշել է Լահյուն:
↧
Ուիլյամ Լահյու. Ակնկալում ենք նոյեմբերին Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին
↧