Արմինֆո.Սասնա ծռերի՚ կողմնակիցներն ակցիա են անցկացնում ՀՀ խորհրդարանի շենքի մոտ՝ խմբավորման անդամների նկատմամբ համաներում կիրառելու պահանջով:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, ակցիայի մասնակիցները հավաքվել են ԱԺ շենքի պատգամավորական մուտքի մոտ, փորձելով խորհրդարանականների ուշադրությունը հրավել իրենց պահանջների վրա, սակայն ժողովրդի ընտրյալներն անտեսում են նրանց:
Նշենք, որ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամները, ովքեր ընթացիկ տարվա հուլիսին զավթել էին ՊՊԾ գնդի շենքը՝ Հայաստանում իշխանափոխության պահանջով, ներկայումս կալանավորված են՝ ապօրինի զենք պահելու, շենքեր և տրանսպորտի միջոցներ զավթելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով:
↧