Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վրաստանի ԱԳՆ. Հայաստանի նախագահն աբխազների հետ չի հանդիպել

$
0
0
ԱրմԻնֆո:ՙՀայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղում ՙօկուպացիոն ռեժիմի՚ պատվիրակության հետ չի հանդիպել՚,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն, որի խոսքերը մեջ են բերում վրացական ԶԼՄ-ները:   Դիվանագետի խոսքով, սեպտեմբերի 2-ի առավոտյան տեղեկություն ստացվեց ՙԼեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և աբխազական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ենթադրյալ հանդիպման մասին՚: ՙԱյս առնչությամբ հաջորդել է ԱԳՆ անհապաղ արձագանքը: Հայաստանում մեր դեսպանը հանդիպել է երկրի փոխարտգործնախարարի հետ: Զրույց է տեղի ունեցել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ: Հայկական կողմի տեղեկացմամբ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում չի եղել: Հայաստանը Վրաստանի համար բերակամ երկիր է: Այն ամբողջովին սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը՚,- հայտարարել է Գիգիաձեն: Ըստ նրա, դա ՙհերթական քաղաքական սադրանք է, որին ժամանակ առ ժամանակ դիմում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները՚:   Հիշեցնենք, որ Աբխազիայի պատվիրակությունը մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած տոնական ընդունելության ժամանակ Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, ով գլխավորել է աբխազական պատվիրակությունը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դժվարին ճանապարհ է անցել մինչ գլխավոր նպատակին` հանրապետության անկախությանը հասնելը: Փոխնախագահը երկու պետությունների հետագա համագործակցության ամրապնդման հույս է հայտնել:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles