Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն իր աջակցություն է հայտնում Հարավային Կովկասի երիտասարդ Հանրապետությանը և ժողովրդավարական ուղուն, որով այն զարգանում է։
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. ՙԲարեկամության շրջանակը ջերմորեն ողջունում է Ղարաբաղի բնակչության վերգտած 25-ամյա ազատությունը, որն իրականացվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Հանրապետության հռչակմամբ:Վերջինս հղում է իր ջերմ քաջալերանքը՝ շարունակելու այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են երջանիկ ապրելու բնական իրավունքի լիարժեք իրականացումն ապահովելու համար։
Շրջանակն ընդգծում է, որ, չնայած Անկախության հռչակագրին հաջորդած պարտադրված պատերազմին, «այժմ արդեն ղարաբաղցիների մի ամբողջ սերունդ է մեծացել անկախ Հանրապետությունում,ով մեկ վայրկյան անգամ չի պատկերացնում հայտնվել այն ենթակա վիճակում, որ ավագ սերունդն է ապրելե:
Բարեկամության Շրջանակը համարում է, որ այս անկախությունը շոշափելի ձեռքերում է՝այսուհետ անվիճելի և անշրջադարձ՚:
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությանը, քանի որ աջակցում ենք միջազգային իրավունքինե, - հայտարարել է Շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ շարունակելով,-« բայցհատկապես այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք մասնավորապես կյանքի և անվտանգության անօտարելի իրավունքը՚։
Բարեկամության շրջանակը համարում է, որ 2016 թվականի ապրիլին Բաքվի ռեժիմի կողմից իրականացված հարձակումները վկայում էն են ադրբեջանական սպառնալիքի շարունակականությունըտարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար: Շրջանակը նաև կարծում է, որ այս հարձակման փորձի ձախողումը, ինչպես նաև ղարաբաղյան կողմի չափավոր ռազմական արձագանքը ցույցեն տալիս Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հասունությունը և պատասխանատվության զգացումը։
«Քառօրյա այս պատերազմը կատարյալ ձևով ցույց տվեց, թե ինչքան Լեռնային Ղարաբաղն Հանրապետությունը մտահոգված է իր քաղաքացիների կյանքի անվտանգությամբե, - նշել է ՖրանսուաՌոշբլուանը շնորհավորական իր ուղերձում և ավելացրել՝ եզրափակելով իր խոսքը- « աջակցել Լեռնային Ղարաբաղին նշանակում է աջակցել ժողովրդավարությանը, իսկ աջակցել ժողովրդավարությանընշանակում է աջակցել խաղաղությանն ու բարգավաճմանը՚: Անկախության տոնի կապակցությամբ Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը վերահաստատում է միջազգային հանրության կողմից ԼՂՀ անվերապահ ճանաչման իր կոչը՚:
↧