Ռուս-թուրքական ջերմացմանն առնչվող որոշակի մտահոգությունը Թուրքիան չի արժեզրկում ՆԱՏՕ-ի համար և չի սպառնում նրա դիրքերին Դաշինքի ներսում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հակամարտությունների վաղ կանխարգելման կենտրոնի տնօրեն, Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական Յուլիան Կիֆուն` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Անշուշտ, Անկարային հարցեր են ուղղվում այդ քայլի առնչությամբ, սակայն, միևնույն ժամանակ, դրամատիկական ոչինչ տեղի չի ունեցել: Թուրքիային հարկավոր է Դաշինքը, իսկ ՆԱՏՕ-ն ունի Թուրքիայի կարիքը: Այդ պատճառով, իմ կարծիքով, նման երկկողմ իրադարձություններից շատերը Դաշինքի անվտանգությանը կամ հեռանկարներին առնչվող ռազմավարական մակարդակի չեն հասել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Անկարայի և Մոսկվայի միջև նախկին տնտեսական կապերի վերականգնմանը և Սիրիայում Թուրքիայի ազար գործողությունների հարցի քննարկմանը: Ընդ որում, նրանց դիրքորշոումներում բազմաթիվ տարբերույթուններ կան», - նշել է նա:
Ռումինացի վերլուծաբանի կարծիքով, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերություններում ոչինչ չի փոխվել նաև Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո: Իսկ Ֆեթհուլլահ Գյուլենի հանձնման առնչությամբ ԱՄՆ հետ լարվածությունը, նրա կարծիքով, դրվագ է երկկողմ հարաբերություններում, որը կքննարկվի պաշտոնական հարցում ուղարկելուց անմիջապես հետո, և դա ազդեցություն չի գործի ՆԱՏՕ գործունեության վրա: Նա նաև նշել է, որ Թուրքիան պահպանում է ՆԱՏՕ-ի հանդեպ իր բոլոր պարտավորությունները: