Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. Մոսկվան չի արագացնի Ղարաբաղի շուրջ հաշտության գործընթացը հանուն մոտալուտ առաջընթացի մասին աբստրակտ հայտարարությունների

$
0
0

 Մոսկվան, ամենայն հավանականությամբ, չի արագացնի Ղարաբաղի շուրջ հաշտության գործընթացը հանուն մոտալուտ առաջընթացի մասին աբստրակտ հայտարարությունների` շատ լավ գիտակցելով առկա հանրային սահմանափակիչները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների օգոստոսի 10-ի մոսկովյան բանակցությունները:

 

Նոր «ծրագրերի» բացակայության ֆոնին, որոնց ի հայտ գալը հազիվ թե հնարավոր է, հաշվի առնելով, որ 20 տարվա բանակցություններն ամենն են, ինչ կարելի էր առաջարկել, առաջարկվել է, այսօր խոսք է գնում, փաստորեն, նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս շրջանների  ապաօկուպացման և Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Խնդիրն առնչվում է քայլերի հաջորդականությանը, դրանց կատարման երաշխիքներին, վստահությանը հակամարտող կողմերի միջև: Այդ բոլոր խնդիրներն այսօր հեռու են, նույնիսկ, որակյալ առաջադրումից` չխոսելով արդեն իրագործման մասին», - նշել է նա:

 

Այդ լույսի ներքո վերլուծաբանը կարծում է, որ ձեռնպահ մնալով բանակցային գործընթացի արագացումից, Կրեմլը ամեն ջանք կգործադրի իրեն բանակցային գործընթացի միջնորդի դերը վերապահելու համար, չհակադրվելով և վերջնականապես չձուլվելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ընդ որում, Ռուսաստանն առաջ կմղի սեփական գերակայությունները, որոնցից ամենագլխավորը ղարաբաղյան հակամարտության «ապասառեցում» թույլ չտալն է:

 

Նշելով, որ հայ հասարակության որոշակի մասին նման ծրագիրը չի թվում ծրագիր-մաքսիմում, վերլուծաբանն ընդգծել է այլընտրանքային աավելի հրապուրիչ ծրագրերի լիակատար բացակայությունը: Այդուհանդերձ, Մարկեդոնովը հայ հանրության հետ Մոսկվայի շփման գործում անհրաժեշտություն է համարում խաղադրույք անել ոչ միայն իշխանության վրա` մտածելով եղած շփումները  հայ քաղաքական գործիչների և գործարարների երիտասարդ սերնդի հետ նոր շփումներով համալրելու մասին:

 

«Ելնելով դրանից` կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր, ինչպես երբեք, նորացման, հին կապերը նոր իմաստով և իրողություններով համալրելու կարիք ունեն: Կարծում եմ, որ միայն այդպես մենք կարող ենք միասին հաղթահարել միմյանց ընկալման մեջ ծագող դժվարությունները., - ամփոփել է վերլուծաբանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles