Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վերլուծաբան. Ղարաբաղի խնդրի լուծումն ունի շրջանների հանձնման գաղափարին արժանի այլընտրանք

$
0
0

Ղարաբաղի խնդրի լուծումն ունի  շրջանների հանձնման գաղափարին արժանի այլընտրանք: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների օգոստոսի 10-ի մոսկովյան հանդիպումը:

 

«Համոզված եմ, որ պաշտոնական Երևանը պետք է լրջագույնս վերանայի սեփական տրամաբանությունը և մոտեցումները Ղարաբաղի շուրջ բանակցություններում: Որևէ պատրվակով շրջանների հանձնումը համարում եմ վնասակար և վտանգավոր: Եվ այն, որ Մոսկվայի բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը ոչ մի բառ չարտաբերեցին հինգ շրջանների հանձնման մասին, իմ կարծիքով, ընդամենը խոսում է Կրեմլում այդ թեմայի շուրջ Երևանի հետ զրուցելու անհրաժեշտության բացակայության մասին », - նշել է նա:

 

Վերլուծաբանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանն այդ հարցում դրսևորում է հետևողականություն, որն այլ հանգամանքներում կարող էր թվալ նախանձելի: Նա փոխզիջում է համարում տարածքների հանձնումը կարգավիճակի դիմաց, սակայն ժամանակը կանգ չի առնում, իսկ աշխարհը սրընթաց փոխվում է` մշտապես նոր մարտահրավերներ նետելով բոլորին: Այդ լույսի- ամփոփել է Մելիքյանը:-գ-ճն էր, որի արդյկունքները ամրագրվեցին հետագա քաղաքական իմպուլսներով.,զմնն էր այդ տարբերակը, որը գովաբան ներքո Մելիքյանը Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամության մասին  Հայաստանի նախագահի հայտարարությունները  Մոսկվայում գնահատում է որպես նրա պատրաստակամություն` կատարելու ավելի վաղ տված խոստումները: Իրականում կարգավորման այդ տարբերակը, որը գովաբանում են Ռուսաստանի քաղաքական շրջանակները, ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի տարածքի երկու երրորդի հանձնում` կարգավիճակի ուրվագծի դիմաց: Եվ դա մատուցվում է որպես փոխընդունելի լուծում` հիմնված համարժեք զիջումների վրա: Կարծում եմ, որ դրա իրագործման ուղղությամբ առաջն քայլը Բաքվի  ապրիլյան ռազմական արկածախնդրությունն էր, որի արդյունքներն ամրագրվեցին հետագա քաղաքական իմպուլսներով», - ամփոփել է Մելիքյանը:-


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles