Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սեյրան Օհանյան. Ղարաբաղի գծով զիջումները պետք է լինեն փոխադարձ

$
0
0

 Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև կա երկխոսություն, ընթանում են բանակցություններ, ապա Ղարաբաղի գծով զիջումները, անկասկած, պետք է լինեն փոխադարձ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Այսօր բանակցային գործընթացի ակտիվացումն ակնհայտ փաստ է: Եվ մենք հույս ունենք, որ պրոբլեմի կարգավորումը տեղի կունենա բացառապես խաղաղ ճանապարհով, ինչին ձգտում է նաև գործընթացը վերահսկող ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ընդ որում, ուզում եմ նշել միակողմանի զիջումների անհնարինությունը: Հայաստանը և Արցախն այս ճանապարհին են դուրս եկել դեռ հրադադարի ռեժիմի Համաձայնագրի ստորագրման օրերին: Ուզում եմ նշել, որ ԼՂՀ ինքնորոշումը, ղարաբաղյան ժողովրդի ազատ, անկախ կյանքն առայժմ դեռ նպատակ է, ինչին մենք հետևողականորեն ձգտում ենք»,-նշել է նախարարը:

 

Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված ագրեսիայի օրերին բանակի կրած զոհերը միայն ավելի ամրապնդեցին զինվորականների պատասխանատվությունը հասարակության առջև, այն մարդկանց առջև, որոնք իրենց որդիներին ուղարկում են սահմանները պաշտպանելու: Նախարարը հավաստել է, որ Արցախի տարածքի յուրաքանչյուրը կտորը պաշտպանելու համար բանակը կանի ամեն ինչ և մտադիր չէ գնալ որևէ զիջումների: Նրա գնահատմամբ, ԼՂՀ ՊԲ սպառազինությունը մնում է ուշադրության կենտրոնում և չնայած գոյություն ունեցող որոշակի գաղտնիության մակարդակին, Օհանյանը հույս ունի ակնկալել հասարակության վստահությունն այս հարցում:

 

Անդրադառնալով 200 մլն. վարկի շրջանակներում Հայաստանին մատակարարվող զենքի շուրջ պայմանավորվածությունների իրականացմանը, նախարարը տեղեկացրել է, որ համապատասխան պայմանագրերը գրեթե լիովին համաձայնեցված են, ընդգծելով, որ վարկային միջոցներով ձեռք բերելու ընթացակարգերը մի փոքր տարբերվում են կանխիկ միջոցներով ձեռքբերումներից: «Սպառազինությունների ներկրումն այդ վարկի շրջանակներում արդեն իրականացվում է, և հասարակայնությունը կարող է այդ հարցում լինել լիովին հանգիստ: Վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը կկատարի Հայաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում նախատեսված իր բոլոր պարտավորությունները»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles