Ռուսաստանը կձգտի, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Հայաստանը և Ադրբեջանը գտնեն երկու կողմերի համար փոխզիջումային և ընդունելի լուծում: Այս մասին օգոստոսի 8-ին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա, իրոք, այն պրոբլեմն է, որը մենք ստացել ենք մեր խորհրդային անցյալից: Գիտեմ, թե որքան սուր է այդ պրոբլեմը Հայաստանում և Ադրբեջանում: Մենք կձգտենք միայն մի բանի, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը լինի փոխզիջումային, բայց ընդունելի լինի երկու կողմերի համար»,-հայտարարել է Պուտինն Ադրբեջանի նմախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինը հավելել է. «Որպեսզի այս հարցոմ չլինեն հաղթողներ, և հաղթողները լինեն երկու երկրների ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին այսօրվա և ապագա սերունքների շահերին համաձայն»: