Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ուկրաինացի փորձագետ. Ուկրաինայի «իշխանության» լեգալ և լեգիտիմ անկումը Կրեմլի ռազմավարական խնդիրն է

$
0
0

 Եվրոմայդանում և Կիևի փողոցներում առկա իրողությունները Ուկրաինայի սահնմանադրական և պետական կարգի գոյության դադարեցման վկայություն են: Իրադարձությունների ցանկացած այլ գնահատական սխալ է` իր կանխակալության պատճառով: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և անդրատլանտյան հետազոտությունների կենտրոնի (Կիև) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:

 

«Իշխանությունն այսօր լիովին կորցրել է իր լեգիտիմությունը: Այդ գործընթացն սկսվել էր 2010 թվականի հոկտեմբերի 1-ին և, պարզապես, պարտավոր էր հանգեցնել ներկայիս աղետին: Ընդդիմությունը նույնպես զուրկ է անհրաժեշտ լեգիտիմությունից: Որպես արդյունք` գոյացած քաղաքական վակուումը սկսեց սրընթաց լցվել ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչներով, որոնց կանգնեցնելը, գործնականում, անհնար է», - հաղորդել է փորձագետը:

 

Կոլոմիեցը նաև նշել է ռուսամետ շարժումների կտրուկ աշխուժացումը, հատկապես` երկրի հարավում և արևելքում, որոնք աստիճանաբար զբաղեցնում են ձախ, հակապետական, օկուպացիոն թևը: Նրա գնահատմամբ, Ուկրաինայի «իշխանության» լեգալ և լեգիտիմ անկումը Ռուսաստանի ռազմավարական խնդիրն էր: Որպես արդյունք` Վիկտոր Յանուկովիչը  լիովին մեկուսացված է Կրեմլի կողմից, հեռացված պետական կառավարումից: Մինչդեռ Ուկրաինայի կառավարման ռուսական խումբ արդեն հրապարակային է, Կիևում գործում են ՌԴ ռազմավարական և օպերատիվ շտաբներ, որոնք հզորագույն քայքայիչ աշխատանք են տանում: Այդ ֆոնին, Ուկրաինայի անվտանգության և հետախուզության ծառայությունները կաթվածահար են և համալրված ռուսական մասնագետներով:

 

«Քաղաքական առումով իրավիճակը, սկզբունքորեն, շատ է հիշեցնում Եգիպտոսի իրավիճակը` ռազմավարական առումով հիշեցնելով Սիրիայի իրավիճակը: Մենք պետք է հստակ գիտենանք, որ Կրեմլը ձգտում է «սիրիական» ռազմավարության կրկնության: Գլխավոր հարցն այսօր այն է, թե արդյոք Յանուկովիչը կարող է գոնե ինչ-որ կերպ վերադարձնել իր լիազորությունները և անձամբ որոշումներ կայացնել: Հնարավոր միջազգային միջնորդություն ակնկալելու հարկ գրեթե չկա: ՄԱԿ-ը չկա, այնպիսի կազմակերպության մասին, ինչպիսին է Եվրամիությունը, ավելի լավ է մոռանանք, ՆԱՏՕ-ն նույնպես այս պահին չի երևում, և ավելի լավ կլինի, որ այս դիմակայությունում Դաշինքնը ներկա չլինի: Մնում է ԵԱՀԿ-ն: Բանակցությունների ձևաչափը պետք է լինի մեկը, այսինքն` Յանուկովիչ – միջնորդ – ընդդիմության ներկայացուցիչ մակ առաջնորդ: Սակայն Կրեմլը կձախողի նաև այդ մոտեցումը», - ամփոփել է Կոլոմիեցը:

 

Վերջին տվյալների համաձայն, Կիևի ցուցարարների և «Բերկուտի» մարտիկների միջև դիմակայության արդյունքում 3 մարդ է զոհվել: Հուզումներն Ուկրաինայում նոր թափ առան հունվարի 19-ին «Ժողովրդական հավաքից» հետո, որին  մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Նրանք պահանջել են չեղյալ հայտարարել անցած շաբաթ ընդունված օրենքները, որոնք ընդդիմադիրներն անվանում են բռնատիրական: Դիմակայությունը վերաճեց ներկայիս «Եվրոմայդանի» ընթացքում իրավապահ ուժերի հետ ընդդիմության ամենակատաղի բախումների: Կիրակի օրվանից տուժել է շուրջ 100 ընդդիմդիր ակտիվիստ և միլիցիայի 163 աշխատակից: Ընդդիմությունը հայտարարում է 1,5 հազար տուժածների մասին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles