Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տնտեսագետ. Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի մտադրությունը ներգրվում է հայկական Հյուսիս-Հարավ քաղաքատնտեսական նախագծում

$
0
0

ԻԻՀ նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացումից հետո Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի մտադրությունը ներգրվում է հայկական Հյուսիս-Հարավ ռազմավարական, քաղաքատնտեսական նախագծում: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր  Թաթուլ Մանասերյանը:

 

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի նոյեմբերյան պայմանավորվածությունների հիման վրա հունվարի 20-ից նախատեսվում է ԻԻՀ նկատմամբ միջազգային պատժամիջոցների մեղմացում, որոնք, մասնավորապես, սահմանափակում էին Իրանի նավթի և գազի առևտուրը: Պատժամիջոցների մեղմացումը տեղի կունենա ժամանակավորապես իր ուրանի հարստացման ծրագիրը դադարեցնելու և դրա ապագայի վերաբերյալ համաձայնագրեր մշակելու Թեհրանի պատրաստակամության դիմաց:

 

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ու գործընկերությունը երկար տարիներ ռազմավարական բնույթ են կրում: Բացի այդ, Հայաստանի, Իրանի և Հունաստանի միջև գոյություն ունի համագործակցության շուրջ եռակողմ համաձայնագիր: Մենք ակնկալում ենք, որ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո այդ հեռանկարային համագործակցությունը և գործընկերությունը կխորանան ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ այլ ոլորտներում», - նշել է տնտեսագետը: Մանասերյանը ենթադրություն է հայտնել, որ միջազգային էմբարգոյի մեղմացումը կամ վերացումը թույլ կտա սկսել չափազանց կարևոր նախագծերի իրացումը Հայաստանի և Իրանի մասնակցությամբ: Նա առանձնացրել է, առաջին հերթին, երկաթուղու գոյություն ունեցող տեղամասի վերակառուցումը և նորի կառուցումը, որը Հայաստանն Իրանի հետ կկապի Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակում:

 

«Ռուսաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցության հաստատումը ձեռնտու է, առաջին հերթին, Հայաստանին, քանի որ դրա իրականացումը մեր երկրին թույլ կտա իրացնել իր ունեցած մրցակցային առավելությունները, մասնավորապես, այն երկրների հետ համագործակցության միջոցով, որոնք մեզ հետ ընդհանուր քաղաքական և տնտեսական շահեր ունեն», - ընդգծել է Մանասերյանը: Տնտեսագետն ընդգծել է, որ վերջին 2-3 տասնամյակում Իրանն իրական տեխնոլոգիական ճեղքում է իրականացրել, և այսօր արդյունավետորեն իրագործում է երրորդ սերնդի տնտեսական նախագծեր, նույնիսկ, այնպիսի բնագավառներում, ինչպես` բարձր տեխնոլոգիաները: «Դժբախտաբար, Հայաստանում այդ մասին քչերը գիտ են, և, որն ավելի մեծ դժբախտություն է, իմանալու լուրջ ցանկություն էլ չկա: Մինչդեռ, հակառակ պարագայում, նոր ոլորտներում տնտեսական համագործակցությունը քաղաքական հարաբերությունների զարգացման լուրջ կատալիզատոր կդառնար` բարենպաստ անդրադառնալով ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա», - ամփոփել է տնտեսագետը:

 

Մոկսվան ու Թեհրանը, կարծես, արդեն քննարկոմ են ռուսական սարքավորումների և ապրանքների դիմաց ԻԻՀ-ից Ռուսաստան օրական կես միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Ի պատասխան` Իրանի նավթի նախարարությունն արդեն հերքել է այդ հաղորդումը: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի ասելով, նման գործարքը լուրջ մտգահոգության պատճառ կդառնա, հաշվի առնելով դրա հակասությունը Իրանի հետ «վեցյակի» համաձայնագրի պայմաններին: «Գործարքը կարող է ԱՄն պատժամիջոցներ հրահրել նման դրանում ներքաշված կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ», - հայտարարել է դիվանագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles