«Սասնա Ծռեր» խմբավորման առաջնորդներից մեկի` Պավել Մանուկյանի որդին` Արամը, այսօր ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել է կալանքի:
Արամ և Պավել Մանուկյանները վիրավորվել էին ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հետ գիշերային փոխհրաձգության ժամանակ: Նրանք երկուսն էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնում են:
Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կսահմանվի առաջիկայում: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (շենքերի և փոխադրամիջոցների գրավում և ոչնչացում) և 235 հոդվածով (զենքի և զինամթերքի ապօրինի պահում, փոխադրում, կիրառում և իրացում):
Ինչպես լրագրողներին հաղորդել է Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Պավել Մանուկյանը տրամադրված է վճռականորեն, նա ժողովրդին հղել է հետևյալ ուղերձը. «Ես տրամադրված եմ վճռականորեն, չնայած վիրավորմանը, ես կպայքարեմ և կմեռնեմ իմ ժողովրդի ոտքերի տակ»: Ի դեպ, Պավել Մանուկյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել: Մինդեռ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ որդու վիճակը` ծանր: