Հակոբ Ինջիղուլյանի ազգակցականները հունվարի 16-ին հանդիպել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավար Սառա Էպրեխտի հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր խաչի երևանյան գրաաենյակի կոմունիկացիաների գծով ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Հանդիպման ընթացքում կազմվել է Ինջիղուլյանին ուղղված նամակ, որը նրան կփոխանցվի հաջորդ հանդիպման ընթացքում»,-տեղեկացրել է նա: Միևնույն ժամանակ, Ամատունին դժվարացել է նշել ռազմագերու հետ հանդիպման ճշգրիտ օրը, միայն նշելով, որ ադրբեջանական կողմից դեռ չկա համապատասխան հաստատում:
Նշենք, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-8-ի գիշերը մոլորվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել հակառակորդի կողմից: