Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԻԻՀ ՆԳՆ. Հայաստանում և Թուրքիայում ընթացիկ զարգացումներն Իրանի համար սպառնալիք չեն ներկայացնում

$
0
0

Հայաստանում և Թուրքիայում ընթացիկ զարգացումներն Իրանի համար սպառնալիք չեն ներկայացնում: Ինչպես հաղորդում է իրանական ՙԻՍՆԱ՚ լրատվական գործակալությունը, այդպիսի կարծիք է հայտնել Իրանի ՆԳ նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին:

 

ՙԻԻՀ սահմանային վարչակազմերը պատրաստ են վերահսկել սեփական սահմանները՚,- հայտարարել է Իրանի ՆԳՆ ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Իշխանությունները հավաստում են, որ վերահսկում են իրավիճակը:

 

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ընդդիմադիրների «Սասնա ծռեր»  զինված խումբը գրավել է Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանական ստորաբաժանման տարածքը, որտեղ տեղակայված է ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին, ով կալանավորվել է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles