Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ղարաբաղյան պատերազմի վետերան. ՀՀ իշխանություններն իրենց հակաժողովրդական քաղաքականությամբ զինյալներին մղեցին ռադիկալ գործողությունների

$
0
0

 Հայաստանի իշխանությունները պատասխանատու են այսօր ոստիկանության Էրեբունու բաժանմունքում ստեղծված իրավիճակի համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով «Նոր Հայաստան» շարժման անդամների և ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակիցների կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավմանը:

Նա նշել է, որ հենց նորէ վերադարձել Արցախից, և դեռ մինչև վերջ չի հասկանալ կատարվածը, բայց համոզված է, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը Հայաստանի իշանությունների ուսերին է: «Հատկապես իշխանություններն են իրենց ստով, կեղծիքներով ու մարդկանց նվաստացնելով հասցրել այս վճակին: Ինձ համար պայքարի այս մեթոդն ընդունելի է: Եթե ես լինեի նույն կարծիքին, չեմ բացառում, որ համալրած կլինեի նրանց շարքերը: Հասկանում եք, դժբախտությունը նրանում է, որ մարդկանց համբերության բաժակը մի գեղեցիկ օր լցվում է, պարզապես, նրանք պետք է գնային Ազատության հրապարակ, այլ ոչ թե հարձակվեին ոստիկանական բաժանմունքի վրա: Պետք էր հավաքել մարդկանց, նրանց հետ նստել, խոսել և որոշել հետագա քայլերը»,-նշել է ղարաբաղյան պատերազմ հերոսը:

Նա նաև ափսոսանք է հայտնել ոստիկանի մահվան կապակցությամբ: Սարգսյանը նշել է, որ նա մեզնից մեկն էր, անկախ մասնագիտությունից: «Դա ընդունելի կլիներ այն դեպքում, երբ ստիկանությունը հարձակվեր ժողովրդի վրա, և այդ ժամանակ որպես պաշտպանության միջոց կատարվեին նման քայլեր: Բայց գնալ ոստիկանական բաժանմունքի գրավմանը, չէ՞ որ նրանք մեր թշնամիները չեն: Բարդ է և ծանր գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, չէ որ այդ տղաների մեջ էլ շատ են նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կանգնեցին թշնամուն դեմառդեմ: Դժվար է նաև նրա համար, քանի որ նրանց հասցրել են այս իրավիճակին, որ նրանք զենքը ձեռքին գնացել են նման քայլերի: Դժվար է հասկանալ և ընդունել այս ամենը»,-եզրափակել է Սարգսյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles