Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մ.Սոկոլով. Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է մի քանի անգամ, հատելով $ 125 մլն.-ի ցուցանիշը

$
0
0

Ընթացիկ տարում Հայստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10%, կազմելով $ 450 մլն: Այս մասին ռուս-հայկական միջկառավարական տնտեսական համագործակցության 17-րդ նիստում, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում, հայտարարել է հանձնաժողովի ռուսական համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

 

Նրա խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է մի քանի անգամ, հատելով $ 125 մլն.-ի ցուցանիշը: «Ակնհայտ է, որ, չնայած արտաքին-տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին, Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը», - ասել է Մաքսիմ Սոկոլովը: Նա հավելել է, որ միջկառավարական հանձնաժողովի այսօրվա օրակարգը ներառում է հարցերի լայն շարք, կապված համագործակցության խորացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և հումանիտար ոլորտը: Նախարարը նշել է, որ նախորդ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը (մոտ 60 հարց) կատարվել է: Մասնավորապես, ձեռք են բերվել ռուսական գազի գնի իջեցման, Հայաստանին առանց մաքսային ձևակերպման նավթամթերքով ապահովելու մասին համաձայնությունները, ինչպես նաև Վերին Լարսի անցակետով հատուկ անցման կազմակերպումը: Անցկացվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովը, հիշեցրել է Մ.Սոկոլովը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles