Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարել է 13% տարեկան եկամտաբերությամբ և 2 տարի շրջանառությամբ արժեկտրոնային դրամային պարտատոմսերի 12-րդ թողարկման մասին

$
0
0

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շուկա է դուրս բերել իր 400 մլն.դրամ ծավալով, 13% տարեկան եկամտաբերությամբ և 2 տարի շրջանառությամբ արժեկտրոնային դրամային պարտատոմսերի 12-րդ թողարկումը: Ինչպես այդ իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՓԲԸ փոխտնօրեն Դավիթ Հարությունյանը, այս էմիսիայի շրջանակներում կթողարկվի 40 հազար ոչ փաստաթղթային պարտատոմս, յուրաքանչյուրը`10 հազար դրամ անվանական արժեքով և արժեկտրոնի եռամսյակային վճարումով: Նշելով, որ պարտատոմսերի 6-րդ թողարկումը նաև 6-րդ դրամային թողարկումն է, Դ.Հարությունյանը նշել է, որ առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ընթացիկ տարվա հուլիսի 11-ից 22-ին: Իսկ երկրորդային տեղաբաշխման մեկնարկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի առևտրային հարթակում տեղի կունենա ցուցակումից հետո:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Դ.Հարությունյանը նշել է, որ 12-րդ թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ՓՄՁ ֆինանսավորմանը, իսկ 13% եկամտաբերությունը համապատասխանում է շուկայի միտումներին և սահմանվել է պետական պարտատոմսերի շուկայի դիտարկումների, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների հետ հարցումների հիման վրա: «Բանկի պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիայի օպերատոր, հնարավորություն ունի իր հաճախորդների համար բացել անձնական հաշիվներ, ինչը զգալիորեն կրճատում է արժեթղթերի առուվաճառքի ժամանակը»,-նշել է Դ.Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ դոլարային պարտատոմսերն ավելի շատ (95%) հետաքրքրում են ֆիզիկական անձանց, իսկ դրամային պարտատոմսերը` իրավաբանական անձանց: Շուկայի մասնակիցներին պարտատոմսերի առուվաճառքի իրականացումից բացի հնարավորություն կտրվի կնքել նաև ՌԵՊՈ-գործարքներ:

 

ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Դ.Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ այս տարվա աշնանը բանկը նախատեսում է պարտատոմսերի 13-րդ թողարկումը, բայց կլինիօ այն դոլարային կամ դրամային, առայժմ քննարկվում է, պարզաբանել է նա:

 

Նշենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառության ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: 2011-ին տեղի ունեցած չորրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Բանկի 9-րդ թողարկումը կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 3 տարի շրջանառության ժամկետով: 10-րդ թողարկումը (2015) կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 2 տարի շրջանառության ժամկետով: Տասնմեկերորդ էմիսիայի շրջանակներում (2016թ.) բանկը թողարկեց 1 մլն.դոլար ծավալով, 7% տարեկան եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառությամբ դոլարային պարտատոմսեր: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերի հինգ թողարկումները` մեկ դրամային - ARBKB7 (2013թ., 400 մլն դրամ), և չորս դոլարային թողարկումները - ARBKB8 (2014թ., 1 մլն դոլար), ARBKB9 (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2A (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2V (2016 թ., 1 մլն.դոլար), որոնք նշված բորսայական Bbond ցուցակում:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արարատբանկի ակտիվները 2016 թ. ապրիլի 1-ին կազմել են 130.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 11% կամ 14.2 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 108 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 22.7 մլրդ.դրամ: 2016 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 176.8 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 2.7 անգամ: Առաջին եռամսյակի արդյունքներով բանկի ROA և ROE ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`0.52% և 3.33%, տեղ զբաղեցնելով առաջատարների տասնյակում: Ըստ վերջին տվյալների, Արարատբանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: (ՀՀ դրամի փոխարժեքը 31.03.2016 թ. կազմել է 480.79 դրամ/դոլար):


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles