Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Աֆղանստանի քաղաքացիների

$
0
0

 Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացու, ովքեր ապօրինի հատել են հայ-թուրքական սահմանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, հուլիսի 6-ին սահմանի անմիջական հարևանությամբ աշխատող տեղի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը Արաքս գետի ափ է դուրս եկել:

 

ՙՀաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Արաքսը սակավաջուր է՝ սահմանախախտը հաղթահարել է գետը ու թաքնվել թփերում: Մինչդեռ սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, ով նույնպես ձերբակալվել է սահմանը հատելուց հետո: Ձերբակալվածները նախնական հարցաքննության ժամանակ բացատրել են, որ իրենք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին Հայաստանով  հասնել Եվրամիության երկրներ՚,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը տեղեկացնում է, որ սահմանախախտները սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր կստուգեն ձերբակալված քաղաքացիների վարկածը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles