Յոթամսյա ռուս-թուրքական դիմակայությունը ծաղիկներ կթվա դրա առաջիկա փուլի համեմատ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
ՙՌուս-թուրքական դիմակայության 7 ամսվա ընթացքում դրա մասնակիցները գործնականում կիրառեցին իրենց տնօրինութան տակ գտնվող քաղաքական, տնտեսական, հոգեբանական զինանոցի մի մասը միայն և որոշակի կորուստներ կրեցին: Սակայն, իրականում ամեն բան դեռ առջևում է, քանի որ այժմ դիմակայությունում ընդամենը ժամանակավոր անդորր է, որն անհրաժեշտ է կողմերին ուժերի վերաբաշխման համար: Կարծում եմ, որ դիտվող արտաքին գործընթացները միայն կխորացնեն Մոսկվայի և Անկարայի միջև գոյություն ունեցող հակասությունները՚,- նշել է վերլուծաբանը:
Մելիքյանը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն համարել է քաղաքական նոր իրողութան ստեղծման երաշխիք՝ նշելով ռուս-թուրքական դիմակայությունում դադարի՝ Brexit-ի արդյունքներով պայմանավորվածության բարձր հավանականությունը: Ըստ նրա, այդպիսով Մոսկվան ցանկացել է ցույց տալ Բրյուսելին՝ Մեծ Բրիտանիայի նշմարվող բացակայությունը փոխհատուցելու կարողությունը:
Վերլուծաբանի կարծիքով, առանց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ում առաջիկա տարիներին ներքին լուրջ ճգնաժամ է սպասվում, ինչը կցրի Մոսկվա-Բեռլին-Փարիզ աշխարհաքաղաքական առանցք ստեղծելու Մոսկվայի հույսերը: Իսկ դա իր հերթին կարող է Անկարա-Մոսկվա ավելի խորը դիմակայության գործոն հանդիսանալ: