Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վերլուծաբան. Մոսկվան կարող է ստիպել հայկական կողմերին հանձնել Արցախի տարածքի 2/3-ը՝ արդյունքում ներկայացնելով դա որպես ՙբարեկամական պատասխան Թուրքիայի խնդրանքին՚

$
0
0

 Մոսկվան լիովին կարող է, ելնելով սեփական շահերից, ստիպել հայկական կողմերին, Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքի 2/3-ը՝ արդյունքում ներկայացնելով դա որպես ՙբարեկամական պատասխան Թուրքիայի խնդրանքին՚: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:

 

ՙԱրցախի հարցում Կրեմլը հաստատ Թուրքիայի կոչերով չի ղեկավարվի՝ այս կամ այն քայլը ձեռնարկելով բացառապես 95 տարի առաջ ռուս-թուրքական հարաբերություններում սահմանված ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

 

Այս առումով Մելիքյանը նշում է Հայաստանի և Արցախի հաշվին տարածքային զիջումների հարցում Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակությունը՝ ընդգծելով կարմիր գծի առկայությունը, որը Մոսկվան չի կարող անցնել:

 

Նրա խոսքով, դա հնարավորություն է տալիս հայկական կողմերին իրավիճակի վրա ակտիվ ազդեցության ճանապարհով ձևավորել կարգավորման այլընտրանք, ինչը լիովին բացառում է որևէ տարածքի հանձնումը: Սակայն, դրա համար, ըստ նրա, սկզբում անհրաժեշտ է այդ տարածքները հանձնել ձգտող մարդկանց զրկել ակտիվացման հնարավորությունից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles