Հայաստանի ղեկավարությունը չի կարող զիջումների գնալ ղարաբաղյան հարցում՝ առանց իշխանությունը կորցնելու ռիսկի, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Մինչդեռ, նրա խոսքով, Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման չի գնա՝ առանց տարածքային զիջումների:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Գրիգորյանն ընդգծել է, որ դա կարող է նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: ՙՉեմ զարմանա, եթե Թուրքիան օգնի Ռուսաստանին ՆԱՏՕ-ի հետ դիմակայությունում՝ փոխարենը պահանջելով Ադրբեջանի համար զիջումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՚,- ասել է փորձագետը: