ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ընդ որում` ամենաբարձր մակարդակով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Դիվանագետը հիշեցրել է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով Հայաստանի և Ադրբեջանի նախագահնեիր հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար», - ասել է դեսպանը: