Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

$
0
0

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն` Ազգային Ժողովը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

 

«Ֆիգարոյի» հաղորդման համաձայն, օրինագիծն ընդունվել է միաձայն:  «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկվում է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ տարբեր ոճրագործությունների և պատերազմական հանցագործությունների ժխտման կամ կարևորության նվազեցման փորձի, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար։

 

Հիշեցնենք, որ այդ օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների թվում էր: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունն ընդունել է 2001 թվականի հունվարին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles