Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ՙվիրտուալ պատերազմը՚ լավ կազմակերպված շոու է

$
0
0

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև ՙվիրտուալ պատերազմը՚ լավ կազմակերպված շոու է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: 

Նրա խոսքով, քաղաքական գործիչների միջև պայքարը զվարճանք է հիշեցնում, որի ընթացքում կողմերը ցուցմունքներ են փոխանակում միմյանց դեմ: ՙԵրկու կողմերն էլ չեն բացառում, որ փուչիկը փչվել է: Բայց այս դեպքում մեկը մեղադրում է մյուսին, որ վերջինս փչել է փուչիկը, մյուսը մեղադրում նրան, որ նա պայթեցրել է փուչիկը: Դա հիշեցնում է Վինի Թուխ մուլտֆիլմը: Կարծում եմ` ժողովրդին քիչ է հետաքրքրում, թե ով է փչել փուչիկը, ով` պայթեցրել այն՚,- նշել է քաղաքական գործիչը: 

Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ այդ խոսքակռիվը կարող է վկայել  քաղաքականություն վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի մտադրության մասին: ՙՕգտագործելով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը` Հայաստանի քաղաքական ուժերը փորձում են հասնել կառավարության հրաժարականին: Չեմ կարող պնդել, որ կառավարությնա դեմ այդ գրոհը ծրագրել է Քոչարյանը, սակայն չեմ կարող նաև բացառել այդ սցենարը՚,- հայտարարել է քաղաքական գործիչը: 

Նա նաև նշել է, որ Սարգսյանի ակտիվությունը վկայում է նաև ավելի կարևոր քաղաքական դեմք դառնալու նրա մտադրության մասին: Նրա խոսքով, կամ վարչապետը պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ ազատ գործելու, կամ գիտակցում է, որ անգործությունը կարող է իր հրաժարականի պատճառ դառնալ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles