Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի համար առայժմ նախադրյալներ չկան

$
0
0

Այսօրվա դրությամբ ոչ մի նախադրյալ չկա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի համար: Հունվարի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Նրա ասելով, վերջին 2 տարիներին քաղաքականությունը Հայաստանում լիովին վերացել  է, ընդդիմությունը քայքայվել է և շարունակվում է քայքայվել, ինչի առնչությամբ հասարակության շրջանում սկսել են լուրջ ուշադրություն դարձնել աննշան իրադարձություններին, այդ թվում` նաև աշխարհիկ սկանդալներին, ոմանց հարցազրույցներին և շատ այլ բաների: «Եթե երկրում լիներ լուրջ քաղաքականություն, և խորհրդարանը լիներ ոչ թե օրենքների կնքման, այլ քաղաքական պայքարի հարթակ, երկրում գոյություն ունենար լուրջ ընդդիմություն` սեփական կշիռով, ապա նմանօրինակ տեղեկատվությունն այդքան լուրջ ուշադրության չէր արժանանա: Եվ իրավիճակն այդպիսին կմնա մինչև հաջորդ ընտրություններ», - նշել է քաղաքագետը: Նա ընդսմին ավելացրել է, որ պարբերաբար նման իրավիճակներ կծագեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել իսկական, լուրջ քաղաքական ուժ:

 

Այդ համատեքստում Իսկանդարյանը նշել է, որ մեկ մարդու հարցազրույցը չի կարող ազդել երկրի իրավիճակի վրա, ավելին, դրա վրա ոչ մի ազդեցություն չի ունենա նաև ընդդիմադիր դաշտի միավորումը: «Խնդիրը ոչ թե միավորումն է, այլ իրական ընդդիմադիր ուժի ստեղծումը, որը կարող է մարդկանց տանել իր հետևից», - կարծում է փորձագետը:

 

Նա նաև  հատկապես նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը  Քոչարյանին: «Փաստորեն, այդ հայտարարությամբ իշխանությունները նշեցին, թե դա մեր վարչապետհն է, նա աշխատում է, և մեզ ամեն ինչ ձեռք է տալիս», - նկատել է Իսկանդարյանը: 

 

Հիշեցնենք, որ Քոչարյանն իր հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել գործող կառավարության, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles