Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մարիա Զախարովա. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը պայմանավորվածությունները յուրովի մեկնաբանելու փորձ է

$
0
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ղեկավարվել Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման իրական փաստաթղթերով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները յուրովի մեկնաբանելու նպատակով արված անբարեխիղճ հայտարարություններով: Այս մասին նա հայտարարել է հունիսի 23-ի ճեպազրույցում, մեկնաբաբելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին: 

Ըստ Զախարովայի, դա ադրբեջանական կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները յուրովի մեկնաբանելու փորձ է: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն, հաստատել Վիենայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում, ինչպես նաև այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստի խաղաղ կարգավորմանը: Այդ նպատակով պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում: Այդ հայտարարությունը հրապարակվել է բոլոր պաշտոնական կայքերում: Ես կխնդրեի ղեկավարվել իսկական փաստաթղթերով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները յուրովի մեկնաբանելու նպատակով արված անբարեխիղճ հայտարարություններով»,-հայտարարել է Զախարովան:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով՝ նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել այդ ուղղությամբ»,- ասել էր Մամեդովը:

 

Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հաանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, որտեղ կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles