Երևանի կենտրոնական փողոցներով մեկնարկել է Ղարաբաղյան պատերազմի հերո, «Նոր Հայաստան» ճակատի համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանին աջակցող նախաձեռնող խմբի երթը: Երթի մասնակիցները կոչ են անում «արթնանալ երկարատև քնից, վեր կենալ և պայքարել հանուր սեփական իրավունքների պաշտպանույան»: «Պետք է ընդունել անհապաղ միջոցներ, թե չե վաղն ուշ կլինի»,-բացականչում են ցուցարարները:
Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատարանը հունիսի 22-ին որոշեց Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարաձգել 2 ամսով:
Դատարանում է Սեֆիլյանը չընդունեց իր մեղքը, մեղադրանքներն անվավելով շինծու, ասել է նրա փաստաբան Արա Զաքարյանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու վրա տեղի էր ունեցել ՃՏՊ: Մեքենաներից մեկում հայտնաբերվել էր ԱԿ-74 և 120 փամփուշտ: Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը բերման էին ենթարկվել ապօրինի զենք ու զինամթերք կրելու մեղադրանքով: Հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քրօր-ի 235 Հոդվածի 2 մասին հատկանիշներով: Ձերբակալված անձանց ինքնությունը հաստատվել է, ինչպես նաև զենքի անօրինական շրջանառության հանգամանքները:
Ըստ հետաքննության, Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ միասին ծրագրել էր զինված հարձակումներ, գրավել շենքր, շինություններ, կապի և հաղորդակցության միջոցներ, այդ թվում նաև Երևանի հեռուստաաշտարակը: Ընդ որում, խմբի անդամների որոշ գործողությունները նախատեսված էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին:
Քրեական գործի շրջանակներում 8 անձի հարուցվել է մեղադրանք, որոնցից 6-ը ձերբակալվել է: Իսկ մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում: