Լուրերն այն մասին, որ Ֆրանսիայի դեսպանությունում Շենգենյան վիզաներ տրամադրելիս առաջացնում են բարդություններ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա-Շարպանտյեն:
Նրա խոսքով, հնարավոր է, որ վիզաների ստացման հարցում նախկինում եղել են բարդություններ: Բայց այս պահին դրանք չկան: Ինչպես տեղեկացրել է դեսպանը, մինչև 3 ամսով կարճաժամկետ վիզաներ ստանալու նպատակով ներկայացված հայտերի միայն 16.5%-ն է մերժվել: «2015 թվականից դեսպանոթյունը գնաց վիզաների տրամադրման ժամկետների կրճատմանը: Բավարարվում է 1-4 տարով երկարաժամկետ վիզա ստանալու նպատակով ներկայացված յուրաքանչյուր 5-րդ հայտը»,-տեղեկացրել է դեսպանը:
Դեսպանն ընդգծել է, որ աշխատակիցներին անձամբ հանձնարարել է աշխատել ավելի բաց, երկարաժամկետ վիզաների տրամադրման ժամանակ լինել ավելի պաստասխանատու և սիրալիր: Միևնույն ժամանակ, ինչպես հավաստել է դեսպանը, անհրաժեշտ և հիմնավորված բոլոր փաստաթղթերը հյուպատոսական բաժին ներկայացնելիս մերժումներ չեն կարող լինել: