Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էլմար Մամեդյարով. Բաքուն դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները

$
0
0

 Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

ՙՀանդիպումն անցել է կառուցողական իրավիճակում: Ադրբեջանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում բանակցությունների արդյունքները: Հուսով ենք, որ այդ հանդիպումը որքան հնարավոր է շուտ հնարավորություն կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար՚,- ավելացրել է նա:

 

2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles