Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին:
Նրա կարծիքով, այժմ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու համար: ՙԺամանակն է հստակ քայլեր կատարել հակամարտության շուտափույթ կարգավորման համար՚,- հայտարարել է Ալիևը Ռամազան ամսվա առթիվ իֆթարի արարողության ժամանակ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, Ալիևը կոչ է արել միջնորդներին հակամարտությունը սառեցված չհամարել՝ նշելով, որ ՙապրիլյան պատերազմի ընթացքում Հայաստանի ղեկավարությունը լավ դաս է ստացել՚: