ՙՀայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում շարունակում գլխավոր սպառնալիք մնալ աշխարհի, տարածաշրջանի կայունության ու զարգացման համար՚,- իտալական ԶԼՄ-ներին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
'
ՙԿայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հասնելու միակ ճանապարհն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումն է, երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, շուրջ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակիչների վերադարձը հայրենի վայրեր և նրանց իրավունքների ապահովումը՚,- ասել է Մամեդյարովը: