Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շավարշ Քոչարյան. Հայաստանը կձգտի հասնել ցեղասպանության ճանաչմանը` հենց Թուրքիայի կողմից

$
0
0

 Հայաստանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որի վերջնական նպատակը կլինի պատմական փաստի ճանաչումը հենց Թուրքիայի կողմից: Հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Նրա ասելով, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր օղակ է միջազգային ճանաչման ընդհանուր շղթայում: Փոխարտգործնախարարի համոզմամբ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ Գերմանիան ըդնունել է իր պատմակման մեղքը 1915 թվի իրադարձությունների համար: Այդ համատեքստում, ինչպես ընդգծել է փոխարտգործնախարարը, երբ ոճրագործության մեղսակիցը խոստովանում է իր մասնակցությունը կատարված հանցագործությանը, իսկ հանցագործության բուն կատարողը հերքում է իր մեղքը, համենայն դեպս, տարօրինակ  է թվում:

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվեց գրեթե միաձայն` մեկ «դեմ» և մեկ «ձեռնպահ»: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը,  այլև` այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը: Թուրքիան պետության առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: Ավելի ուշ Անկարան հայտարարել է, որ կընդունի ԳԴՀ նկատմամբ «գործողությունների ծրագիր»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles