Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն իրեն իրավասու է համարում մեկնաբանել միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները

$
0
0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ուղղված իշխանույթունների քաղաքականության առնչությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները և քննադատությունը:

 

Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ մտադիր չէ պատասխանել երկրորդ նախագահի մեղադրանքներին և կարող է մեկնաբանել միայն պետության գործող ղեկավարի հայտարարություններն ու գործողությունները: ՙԵթե ցանկանում եք մեկնաբանություններ ստանալ երկրորդ նախագահի հայտարարությունների առնչությամբ, դիմեք նրա մամուլի քարտուղարին՚,- խորհուրդ է տվել Հակոբյանը: Այն դիտարկմանը, որ Քոչարյանը հստակ մեղադրանքներ է հնչեցրել երկրի արտաքին և ռազմական քաղաքականության առնչությամբ, ինչի համար անմիջական պատասխանատվություն է կրում ՀՀ նախագահը և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, Հակոբյանն, այնուամենայնիվ, իր կարծիքին է մնացել՝ պնդելով, որ Քոչարյանի խոսքերը պետք է մեկնաբանի նրա մամուլի քարտուղարը:

 

Նշենք, որ 2rd.am պորտալում հրապարակված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, քննադատել է գործող իշխանությունների արտաքին և ռազմական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ  

Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Նրա կարծիքով, փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: «Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետեւողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, եւ ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց: Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր եւ միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում՚,- ասել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles