Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաբայան. Եթե լսենք Մամեդովին, ապա Ադրբեջանն արդեն զավթել է Մարտակերտի և Ասկերանի շրջանները, իսկ Ստեփանակերտն օղակի մեջ է

$
0
0

Եթե լսենք Նովրուզ Մամեդովին, ապա Ադրբեջանն արդեն զավթել է Մարտակերտի և Ասկերանի շրջանները, իսկ Ստեփանակերտն օղակի մեջ է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե «ապրիլին հայկական կողմից վերցվել է ոչ թե  800 հա, այլ` 2500-3000 հա»:

 

«Մամեդովն, ընդհանրապես, համեստ մարդ է, ինչպես` Ադրբեջանի ողջ ժողովուրդը: Մամեդովը մոռանում է, որ այդ նրանք են տասնյակ տարիներ շարունակ լաց լինում տարածքներ վերադարձնելու մասին», - նշել է նա:

 

Միևնույն ժամանակ, մեկնաբաբնելով Մամեդովի այն հայտարարությունը, թե Հայաստանի նախագահը երբեք այդ տարածքները չի տեսնի, Բաբայանը նշել է, որ դա, ըստ երևույթին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ուղղված ակնարկ էր: «Մամեդովն, ըստ երևույթին, Ալիևին ակնարկել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղի տարածքները երբեք չեն տեսնի, սակայն տվյալ դեպքում օգտագործել է Հայաստանի ղեկավարի ազգանունը», - եզրափակել է նա:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե` Հայաստանը բանակցությունները կվերսկսի այն բանից հետո միայն, երբ Ադրբեջանը վերադարձնի ապրիլին զավթած հողերը, մասնավորապես, հայտարաել է. «Սերժ Սարգսյանն այդ հողերը չի տեսնի: Ապրիլին հայկական կողմից վերցվել է ոչ թե  800 հա, ինչպես պնդում է Սարգսյանը,  այլ` 2500-3000 հա: Մենք օկուպացումից կազատագրենք մեր բոլոր տարածքները»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles