Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՏԿՆ. Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի

$
0
0

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, հետևաբար՝ նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չունի։

 

ՙԼրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, տեղի  է ունեցել միջադեպ, որի  կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել,  որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի՚,- ասված է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության մեջ:  

 

ԶԼՄ-ների համաձայն, ամեն ինչ սկսվել է նրանից, որ գործով մեղադրյալներից Արա Կարախանյանը աշխատանքի բերումով գնացել է սուպերմարկետ, որտեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակից, գործով արդեն տուժող Մհեր Սնացականյանը Կարախանյանից պահանջել է տրամադրել քարտը, որ հնարավորություն ունենա ներս մտնել և ինչ-որ բան առաքել։ Ստանալով քարտը՝ Մնացականյանը դրանից idram-ի միջոցով իր հեռախոսահամարին է փոխանցել գումար։ Կարախանյանը օրեր անց նկատել է, որ հաշվեհամարից գումար է պակասում և նրան կանչել է բացատրություններ տալու։ Կարախանյանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահների, վարորդի և ընկերների հետ գնացել է հանդիպման վայր, Մնացականյանն էլ՝ իր ընկերների։

 

Նշենք, որ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝  նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձի ՝ Արա Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին եւ Հ.Շմոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով  մայիսի 21-ին ձերբակալվել է Վ.Մկրտչյանը: Որոշում կայացվել ևս մեկ անձի՝ Արսեն Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles